Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կմեկնի Չինաստան՝ քննարկելու Մերձավոր Արևելքում և աշխարհում ստեղծված իրավիճակը։
Տեղեկատվությունը հաղորդում է Իրանի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը նախատեսում է չինական կողմի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային իրավիճակը։
Գերատեսչության հաղորդմամբ՝ Արաղչին շարունակում է դիվանագիտական խորհրդակցությունները տարբեր երկրների հետ։
Ավելի վաղ՝ ապրիլի վերջին, Արաղչին այցելել էր Պակիստան, Օման, Ռուսաստան։