Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Օմանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր օմանցի և սաուդցի պաշտոնակիցների հետ առանձին հեռախոսազրույցներում Հորմուզի նեղուցի անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել, փոխանցում է Reuters գործակալությունը։

Ըստ Արաղչիի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության՝ ԱԳ նախարարը «քննարկել է երկկողմ և տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով համագործակցության ամրապնդման և տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով համատեղ դիվանագիտական ջանքերն առաջ մղելու անհրաժեշտությունը»։

Այս ամիս Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը փորձում է համաձայնության գալ Օմանի հետ Հորմուզի նեղուցի համար համատեղ մեխանիզմի շուրջ, սակայն ԱՄՆ-ի կողմից Օմանի վրա ճնշումը խոչընդոտում է այդ ջանքերին։

Իրանի և Սաուդյան Արաբիայի գլխավոր դիվանագետների հեռախոսազրույցին նախորդել էր Էր-Ռիյադի երեկվա հայտարարությունն, ըստ որի՝ Իրաքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների կողմից անօդաչուներ էին արձակվել Թագավորության նավթային օբյեկտների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփն այսօր Սպիտակ տանը կընդունի Զելենսկուն և ՆեթանյահուինԹրամփը Իրանի հետ «լավ բանակցություններ»-ից է խոսումԻՀՊԿ-ն կանխել է 6 նավի անցումը Հորմուզի նեղուցով. իրանական լրատվամիջոցներԱՄՆ-ը հրապարակել է Իրանի հետ պատերազմում կորուստների նոր տվյալները. 14 զոհ, 624 վիրավոր«Ներկայումս Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում». ԲաղայիԹրամփը բանակցություններին ժամանակ է տալիս, Իրանը՝ դադարեցնում հարվածներըԹրամփը «մի փոքր հնարավորություն» է ընձեռում Իրանի հետ բանակցություններին․ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան