Արաղչի․ «Տեսչական այցերի վերսկսման վերջնական պայմանավորվածություն դեռ չկա»

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ նախօրեին Կահիրեում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները «Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներ վերսկսումը չեն երաշխավորում»։

Արաղչիի խոսքով՝ «հնարավոր այդ այցերի բնույթը հստակեցվելու է առաջիկա բանակցություններում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը և ԱԷՄԳ-ը համաձայնության են եկել Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ. Գրոսսի