Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախօրեին հնչեցրած հայտարարությունը, որի համաձայն՝ Թեհրանը վերջին օրերին մի քանի անգամ ուղղակիորեն դիմել է Վաշինգտոնին բանակցություններ սկսելու խնդրանքով։
«Մենք կապի մեջ ենք միջնորդ պետությունների հետ, որոնց հետ խորհրդակցությունները շարունակվում են», - Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Արաղչին՝ հավելելով. - «ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վերջին օրերին շփումներ չեն եղել»։