«Արաբկիր» ԲԿ տեղափոխված մեկամյա երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր նախօրեին ընդունված 1 տարեկան 2 ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, «Ազատությանը» հայտնել են ԲԿ-ից:

Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:

«Կլինիկական մահ» ախտորոշմամբ փոքրիկը նախորդ գիշերն էր բուժկենտրոն տեղափոխվել:

Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, մեկ հոգի ձերբակալված է:

Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր չորրորդ երեխան է, զույգ տղաներին, ըստ Արարատի մարզի համագյուղացիների, մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին է մնացել երեքամյա աղջնակը: Մայրը երեկ «Ազատությանն» ասել էր, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան գտներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 1 տարեկան 2 ամսական երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բ/կ է տեղափոխվել