Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ ապացույցներ կան, թե Ռուսաստանը շարունակում է «իրանյան ռեժիմին հետախուզական աջակցություն ցուցաբերել»։
Մեջբերելով Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի զեկույցը՝ Զելենսկին այս մասին նշել է X-ում արված հրապարակման մեջ:
«Սա ակնհայտորեն ապակառուցողական գործունեություն է, և այն պետք է դադարեցվի, քանի որ այն միայն հանգեցնում է հետագա անկայունացման։ Բոլոր բարեխիղճ պետությունները շահագրգռված են անվտանգությունը երաշխավորելով և ավելի մեծ ճգնաժամ կանխելով», - գրել է Զելենսկին՝ նշելով, որ ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի հետ ազդում է համաշխարհային շուկաների վրա և «զգալիորեն բարդացնում է վառելիքի իրավիճակը շատ երկրներում»։
Ավելի վաղ Wall Street Journal-ն էր գրել, որ Ռուսաստանը ընդլայնում է հետախուզական տվյալների փոխանակումն ու ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ տրամադրելով արբանյակային պատկերներ և բարելավված անօդաչու սարքերի տեխնոլոգիա։ Կրեմլը ՌԴ-ի և Իրանի միջև ԱԹՍ տեխնոլոգիայի փոխանակման մասին լուրը «կեղծ» էր որակել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը ՌԴ-ի և Իրանի միջև ԱԹՍ տեխնոլոգիայի փոխանակման մասին լուրը «կեղծ» է որակել