Լրատվական խոշոր երկու գործակալություններ՝AP-ն և Reuters-ը Իսրայելի կառավարությունից պազաբանումներ են պահանջում անցած ամիս Գազայում սպանված հինգ լրագրողների համար։
Գազայի Նասեր հոսպիտալի թիրախավորման հետևանքով անցած ամիս այդ թվում՝ AP-ի և Reuters-ի թղթակիցներ էին զոհվել։
Գործակալությունները պահանջում են կոնկրետ քայլեր ձեռնարկել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել, որպեսզի նման բան այլևս չկրկնվի։
«Մենք դարձյալ Իսրայելի իշխանություններից հաշվետվություն ենք պահանջում և կոչ ենք անում պահպանել մամուլի ազատությունն ու պաշտպանությունն ապահովելու պարտավորությունները», - ասված է հայտարարության մեջ:
Թել Ավիվն ավելի վաղ հայտարարել է՝ քննում է տեղի ունեցածը։
Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից հետո Գազայում շարունակվող հակամարտությունը լուսաբանող շուրջ 200 լրագրող է սպանվել։