Անօդաչուների հարվածներից Սումիում 15 մարդ է վիրավորվել

Ուկրաինա - Ռուսների հարվածների հետևանքով Սումիի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել, 21-ը ապրիլի, 2026թ.

Գիշերը ռուսական զորքերի անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սումին: Տուժել է 15 մարդ, այդ թվում՝ 3 դեռահաս աղջիկներ, նրանք հոսպիտալացվել են, Տելեգրամում գրել է Սումիի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը:

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշեենկոյի փոխանցմամբ՝ Զարեչնի շրջանում վնասվել են բազմահարկ շենքեր, ենթակառուցվածքներ և ավտոմեքենաներ:

Ռուսական բանակը նաև ավիահարվածներ է հասցրել Դոնեցկի մարզի Սլովյանսկ (Սլավյանսկ) քաղաքին, հաղորդել է տեղական ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Լյախը: Նրա տվյալներով՝ տուժել է 3 մարդ, ավերվել է ուսումնական հաստատության շենք:

Դնեպրոպետրովսկի մարզում ռուսների հարվածների հետևանքով 4 մարդ է տուժել, հաղորդել է տեղի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան:

Ուկրաինայի զինված ուժերի հաղորդմամբ՝ ապրիլի լույս 21-ի գիշերը երկրի վրա արձակվել են ռուսական երկու «Իսկանդեր» հրթիռներ և 143 անօդաչու թռչող սարքեր: Խոցվել է 116 անօդաչու:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հաղորդումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ-ի հարվածներից Ուկրաինայում վիրավորներ կանՏուապսեում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է զոհվելՀաղորդվում է, որ ռուսական ԱԹՍ-ները վնասել են Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքներըԱռնվազն 15 զոհ, 100 վիրավոր՝ Ուկրաինային ռուսական հարվածների հետևանքով