Անօդաչուներ Բաքվի երկնքում. Ադրբեջանի ՊՆ-ը բնակչությանը կոչ է արել չանհանգստանալ

Ադրբեջան - Մայրաքաղաք Բաքվի համայնապատկեր, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է Բաքվի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի թռիչքների մասին՝ կոչ անելով բնակչությանը չանհանգստանալ։

«2026 թվականի պատրաստության ծրագրի համաձայն՝ մարտի 23-ին ժամը 16-ի սահմաններում նախատեսված են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության անօդաչու թռչող սարքերի ուսումնական և մարզական թռիչքներ Բաքուն և Ապշերոնի շրջանն ընդգրկող ուղղություններով», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասված է նախարարության հաղորդագրությունում։