Արփինեն գույնզգույն հենակներով անցկացրեց հղիության բոլոր ամիսները։ Երբեմն զույգերը խառնում էր ըստ հագուստի։ Ոչ մի վայրկյան դժվարության մասին չեմ մտածել, հիշում է Արփինեն։
«Վատ եմ քնել, չեմ քնել, գիշերներ է եղել՝ ընդհանրապես չեմ քնել, բայց չեմ կենտրոնացել։ Ոտքս ուռել էր բավականին շատ։ Չեմ կենտրոնացել ոչ մի բանի վրա, վայելել եմ։ Ասել եմ, որ նորմալ է, այդպես էլ է լինում», - «Ազատությանը» պատմում է նա:
Ամենակարևոր տարեթիվը՝ 2025-ը, Արփինեն ճանապարհում է փոքրիկին՝ Էլվինային պինդ գրկած։
37-ամյա Արփինեն իր կյանքը երկու մասի է բաժանում՝ մինչև 13 տարեկանը ու հետո։
«13 տարեկան էի, որ իմ մոտ հայտնաբերվեց այդ խնդիրը։ Դիմեցինք բժշկի, պարզվեց, որ ուռուցք է», - պատմում է նա:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.