Անվտանգության խորհրդի երրորդ նիստը՝ Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօրվա Անվտանգության խորհրդի նիստին քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նրան են զեկուցվել ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։

Մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք:

Հայաստանի սահմանին՝ Իրանում, 10-րդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում սա արդեն Անվտանգության խորհրդի երրորդ նիստն է:

Թե մասնավորապես ինչ են զեկուցել պաշտոնյաները Փաշինյանին, չի հաղորդվում:

Եվս մեկ նիստ էր հրավիրվել մարտի 6-ին՝ Նախիջևանին օդային հարվածներից հետո:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախիջևանին օդային հարվածներից հետո՝ Հայաստանի ԱԽ նիստ, Միրզոյան-Բայրամով, Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցներ