Անտոնիու Գուտերեշը կայցելի Հայաստան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու COP17-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։

Նա հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ը այս տարի կանցկացվի Հայաստանում:

  • ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
  • Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ-ն վավերացրեց COP17-ի անցկացման համաձայնագիրը