Առաջնագծում զոհված զինվորների որոնումներից մինչև դատաբժշկական փորձաքննություն ու ԴՆԹ նմուշներ. Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից 4 տարի անց:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Մարիան Քուշնիրը հետևել է Ուկրաինայի պատերազմում անհետ կորած զինվորների որոնման և նույնականացման, ինչպես նաև անհայտ մասունքներին անուն տալու բարդ, ծանր ու հուզիչ գործընթացին։ Այս ֆիլմը պատմում է ուկրաինացի զոհված զինվորներին տուն բերելու մասին. ինչ է ընկած «անհետ կորած» տերմինի հետևում:
Մարտադաշտից մինչև նույնականացում անցած ճանապարհը, հարյուրավոր մասնագետների աշխատանքը և անորոշության մեջ մնացած հազարավոր ընտանիքների կյանքը՝ «Անու՛նս տվեք» վավերագրական ֆիլմում: