«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը մտադիր է դատի տալ «Անկախ դիտորդ»-ին և դիտորդներից Դանիել Իոաննիսյանին:
«Անկախ դիտորդ» դաշինքն ավելի վաղ հայտարարել էր՝ «ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին»:
Կարճատև ամուսնալուծությունից հետո վարչապետի հետ օրերս վերամիավորված Հակոբյանն այսօր հրավիրած ասուլիսում պնդել է. - «Ոչ մի պատճառ չկա ծրագրերը հետաձգելու, որովհետև ոչ մի դրույթով «Իմ քայլը» հիմնադրամը չի խախտում իր գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության որևէ օրենսդրություն»: