Անկայուն տարածաշրջանում Թուրքիան կարևոր գործընկեր է. Ֆոն դեր Լայեն

Անկայուն տարածաշրջանում Թուրքիան կարևոր գործընկեր է,- X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ հայտնելով, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Մեր շահերը համընկնում են՝ պահպանելով առևտրային ուղիների բաց լինելը, էներգիայի հոսքը և մատակարարման շղթաների կայունությունը: Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել այս առաջնահերթությունների շուրջ»,- գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է նաև, որ ԵՄ-ն գնահատում է Թուրքիայի ջանքերը՝ աջակցելու Իրանի հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։