Անկարայում 525 մարդ է ձերբակալվել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեղադրանքով

Ոստիկանության աշխատակիցներ Անկարայում, արխիվ

Թուրքիայի ոստիկանությունը մայրաքաղաք Անկարայում 525 մարդ է ձերբակալել՝ թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեղադրանքով․ ներքին գործերի նախարարը հայտարարել է, թե սա երկրի պատմության մեջ «թմրամիջոցների դեմ պայքարի ամենամեծ գործողությունն» է, որին մասնակցել են հազարավոր ոստիկաններ։

Ըստ ոստիկանների, ձերբակալվածներից շատերը կասկածվում են «թաղամասերում և փողոցներում սոցիալական հարթակների միջոցով թմրամիջոցներ վաճառք իրականացնելու համար»:

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գործողությունը կշարունակվի, և առաջիկա օրերին կիրականացվեն ավելի շատ ձերբակալություններ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայնածավալ գործողություն թուրքական նարկոմաֆիայի դեմ