Անկարան վստահեցնում է՝ «չի ընկնի Սիրիայի հարցում Նեթանյահուի լարած ծուղակը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, կոլաժ

Թուրքիան «չի ընկնի Սիրիայի հարցում Նեթանյահուի լարած ծուղակը». - հայտարարությունը, որ տարածել է երկրի նախագահի աշխատակազմը, հնչում է Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայի շուրջ աճող լարվածության ֆոնին։

Օգոստոսի 18-ին Իսրայելը հարվածել էր Սիրիայի Իդլիբ նահանգի «Աբու ադ-Դուհուր» ռազմական օդանավակայանին՝ պնդելով, թե Սիրիան պատրաստվում էր այնտեղ թուրքական զորքեր տեղակայել։ Անկարան և Դամասկոսը հերքել են այդ պնդումը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայություն, որը կարող է սպառնալ իր անվտանգությանը։

Իսկ Թուրքիայի իշխանությունները Իսրայելի մեղադրանքները որակել են որպես հարվածը արդարացնելու փորձ և հայտարարել, որ դրանք կապված են Նեթանյահուի՝ տարածաշրջանում «ընդլայնվողական և ապակայունացնող քաղաքականության» հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կացը Էրդողանին մեղադրել է Սիրիայում «վտանգավոր արկածախնդրության» մեջԴամասկոսը հերքում է Աբու ալ-Դուհիրիում թուրքական ռազմական ուժերի կուտակման մասին լուրերըԹոմ Բարաք․ «Իսրայելի և Թուրքիայի միջև կարող էր պատերազմ սկսվել»Սիրիան Իսրայելին մեղադրել է ռազմական օդանավակայանին հարվածելու համար