Անկարան դատապարտել է Իսրայելի բանակի ներխուժումը Սիրիայի հարավ

Անկարան դատապարտել է Իսրայելի բանակի ներխուժումը Սիրիայի հարավ՝ Գոլանի բարձունքների մոտ սկիզբ արած լարվածության ֆոնին։

«Այս հարձակումները ոտնահարում են սիրիացի ժողովրդի կյանքն ու կոպտորեն խախտում միջազգային իրավունքի նորմերը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը դադարեցնել Իսրայելի հարձակումները։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես դատապարտել է Իսրայելի ներխուժումները և հրետակոծությունները։

Իսրայելական բանակը երեկ հայտարարել է, որ նախորդ օրը «մի քանի զինված ահաբեկիչների» է սպանել Սիրիայի հարավային մասում, որը օկուպացրել է 2024 թվականի վերջից՝ գրավելով ՄԱԿ-ի կողմից վերահսկվող ապառազմականացված բուֆերային գոտին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը դուրս չի գա Լիբանանի, Սիրիայի և Գազայի տարածքներից. Կաց