Թուրքիայի կառավարությունը 6.5 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել թուրքական պաշտպանական ընկերությունների հետ՝ երկրի բազմաշերտ «Պողպատե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը ամրապնդելու և զարգացնելու համար: Անկարան առաջին անգամ անցած տարի էր հայտարարել Իսրայելի «Երկաթե գմբեթի» նմանությամբ սեփական պաշտպանական համակարգը ստեղծելու մասին։
Նախագիծը բաղկացած է 47 բաղադրիչներից, այդ թվում՝ ռադարներ, հրթիռներ, էլեկտրաօպտիկական սենսորներ, հրամանատարական և կառավարման կենտրոններ և տարբեր հեռահարության ՀՕՊ տարրեր, որոնք ամբողջությամբ կարտադրվեն Թուրքիայում։
Reuters-ը փաստում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր ռազմական արտադրությունը և նվազեցրել է կախվածությունը արտաքին մատակարարներից:
Անկարան վերջին շրջանում նաև դարձել է հարվածային անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրող և արտահանող․ թուրքական «Բայրաքթար»-ները կրրառվել ու կիրառվում են Ուկրաինայում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆրիկայում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Bayraktar Kizilelma անօդաչուն փորձարկման ժամանակ հաջողությամբ խոցել է օդային թիրախը. Sabah