Ամրուլաև․ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»

«Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»,- դիմելով այսօր Օրդուբադում մեկնարկած «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-համաժողովի մասնակիցներին՝ հայտարարել է Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Էմին Ամրուլաևը։

«Վերադարձը Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վկայեց, որ պատմական արդարությունը, թեկուզ և որոշ ժամանակ անց, բայց անխուսափելիորեն հաղթանակում է։ Ադրբեջանի քաղաքացիների այսօրվա վերադարձն այն հստակ իրողության ապացույցն է, որ նպատակաուղղված և հետևողական գործունեության դեպքում կարելի է լուծել ցանկացած խնդիր»,- նշել է ադրբեջանցի նախարարը։

Ամրուլաևի խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի թեման առանցքային դեր ունի ադրբեջանցիների ազգային ինքնության ձևավորման հարցում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախիջևանում մեկնարկել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոնըՆախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրես կանցկացվի