ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել Նախիջևան մեկնելուց

ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել Նախիջևան մեկնելուց։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան միջոցով հրապարակված անվտանգության զգուշացման մեջ Պետդեպարտամենտը հայտնել է, որ «անհայտ թվով անօդաչու թռչող սարքեր» տեղական ժամանակով կեսօրին հարվածել են Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի շենքին և վայրէջք կատարելով դպրոցի շենքի մոտ։

Նախօրեին պաշտոնական Բաքուն հաղորդեց, որ Իրանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածել են Նախիջևանին, ինչը պաշտոնական Թեհրանը հերքում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ