ԱՄՆ-ը մտադիր է վճարել ՄԱԿ-ին իր պարտքի 850 միլիոն դոլարը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է ՄԱԿ-ին Վաշինգտոնի պարտքի 725 միլիոն դոլարը վճարելու մտադրության մասին, հաղորդում են Reuters и Associated Press լրատվական գործակալությունները, որոնք ծանոթացել են փաստաթղթին:

Ըստ AP-ի՝ ԱՄՆ-ը ծրագրում է նաև վճարել 125 միլիոն դոլար Հայիթիում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խաղաղապահ գործողությունների համար:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը կազմակերպությանը պարտք ունի անդամավճարների գծով, որը կազմում է 4 միլիարդ դոլարից ավելի: Պարտքի մի մասը պետք է փոխանցվի կազմակերպության կանոնավոր բյուջեի հաշվին, մի մասն էլ ուղղվի խաղաղապահ գործողություններին:

AP-ն նշում է, որ նոր վճարումը խոշորագույնը կդառնա Թրամփի վարչակազմի՝ աջակցության շարունակման դիմաց ՄԱԿ-ից լայնածավալ բարեփոխումներ պահանջելուց հետո:

Մայիսին The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի՝ երկու խոշորագույն դոնորների կողմից վճարումների ուշացումների պատճառով ՄԱԿ-ը լուրջ ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ֆինանսավորման անբավարարության հետևանքով ՄԱԿ-ը ծախսերի լայնամասշտաբ կրճատում է սկսել: