Միացյալ Նահանգներն աննախադեպ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը: Newsmax-ին տված հարցազրույցում Սքոթ Բեսենթն ասել է, որ դրանց մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ:
«Դա կլինի տնտեսական մեկուսացման աշխարհում աննախադեպ միջոցների և Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման համադրություն, ինչի արդյունքում ոչինչ չի կարող մուտք գործել իրանական նավահանգիստներ կամ դուրս գալ այնտեղից», - նշել է Բեսենթը:
Նախօրեին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների դիմելու սովորությունը վտանգավոր «կախվածություն» է: