Ուկրաինայի կառավարությունը պաշտոնական գրություն է ստացել ԱՄՆ պետդեպարտամենտից այն բանից հետո, երբ Ուկրաինայի հարձակումները ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստին ազդել են Ղազախստանում ԱՄՆ շահերի վրա, հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան:
Ստեֆանիշինան, ելույթ ունենալով Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի կապակցությամբ, հրաժարվել է մանրամասներ հաղորդել Պետդեպարտամենտի պաշտոնական դիվանագիտական հաղորդագրությունից: Նա այն անվանել է դեմարշ, միաժամանակ հավելել՝ այն կենտրոնացած է ԱՄՆ շահերին առնչվող հարվածներին, այլ ոչ թե Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելուն է ուղղված:
Պետքարտուղարությունից չեն մեկնաբանել սա:
Ղազախական նավթի մեծ մասն արտահանվում է Նովոռոսիյսկ։