Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով լքել Իրանը:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իրանում իրավիճակը լարված է, բողոքի ցույցերը կարող են վերածվել բռնության՝ հանգեցնելով ձերբակալությունների և վիրավորների։
Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումը, նշել է Պետդեպարտամենտը:
Իրանը լքելու տարբերակների թվում ԱՄՆ-ն նշել է նաև Թուրքմենստանի ցամաքային սահմանը, սակայն հավելել է, որ ԱՄՆ քաղաքացիներին անհրաժեշտ է Թուրքմենստանի կառավարության հատուկ թույլտվություն սահմանին մոտենալուց առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի հետ բիզնես վարող երկրները կբախվեն 25 տոկոս մաքսատուրքի ԱՄՆ-ի հետ առևտրում. ԹրամփԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երրորդ օրն է՝ ՀՀ-ն տեղեկություն չունի Իրանի հայերից. իրանցիներն էլ Երևանում բողոքի ակցիա են արել