ԱՄՆ-ը և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում. Ֆիդան

ԱՄՆ-ը և Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում, և Վաշինգտոնը, ըստ երևույթին, «պատրաստակամ» է հանդուրժել որոշակի չափի ուրանի հարստացում, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Դրական է, որ ամերիկացիները, ըստ երևույթին, պատրաստ են հանդուրժել իրանական հարստացումը՝ հստակ սահմանված սահմանների շրջանակում», - ասել է Ֆիդանը։

Թուրքիայի ԱԳ նախարարը FT-ին ասել է, որ կարծում է, որ Թեհրանը «իսկապես ցանկանում է իրական համաձայնության հասնել» և կընդունի հարստացման մակարդակի սահմանափակումները:

ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ: