ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերի մեծ մասը Սիրիայից. BBC

ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում դուրս բերել իր մնացած զորքերի մեծ մասը Սիրիայից, BBC-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:

Նա նշել է՝ քանի որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է գլխավորել ահաբեկչության դեմ պայքարը, ԱՄՆ-ի «մասշտաբային» ռազմական ներկայությունն այլևս չի պահանջվում:

Ամերիկյան զորքերը Սիրիայում են 2015 թվականից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությանը հակազդելու համար:

Այս որոշումը կայացվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծացնում է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանի հետ հարաբերություններում լարվածության աճի ֆոնին:

Պաշտոնյան նշել է, որ Սիրիայից մոտ 1000 զինծառայողներին դուրս բերելու որոշումը կոնկրետ պայմանների վրա հիմնված անցումային շրջանի մի մասն է, և որ ԱՄՆ-ն նախկինի պես պատրաստ է արձագանքել տարածաշրջանում ցանկացած սպառնալիքի:

Սիրիայում ամերիկյան զորքերն այս տարի ավելի վաղ արդեն լքել են երկու ռազմակայան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիրիայում տոնում են Ասադի ռեժիմի տապալման մեկ տարին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը դուրս է բերում զորքը սիրիական Ղամիշլիի ռազմակայանից. Reuters