Սինգապուրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը «Channel News Asia» ալիքին ասել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի «Համաս» խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության հետ և ոչ էլ տեղեկացված է եղել այդ մասին։
«Շատ դժվար է ենթադրություններ անել»,- նշել է նա։
«Համաս»-ը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։
Բլինքենը կրկնել է Գազայի հատվածում հրադադար հաստատելու կարևորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Համաս»-ի առաջնորդը սպանվել է. Իրանը վրեժից է խոսումԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թեհրանում սպանվել է «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն (լրացված)