ԱՄՆ քննական ծառայությունը կասեցրել է TOEFL և GRE քննությունների անցկացումն Իրանում

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած վերջին պատժամիջոցներին համապատասխան՝ իրանցիների համար կասեցվել է ոչ լեզվակիրների անգլերենի իմացությունը ստուգող միջազգային քննության՝ TOEFL-ի, անցկացումը, «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հարցմանն ի պատասխան հաստատել են ԱՄՆ կրթական-քննական ծառայությունից (ETS):

ETS-ից հայտնել են, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կասեցրել է ամերիկյան համալսարանների և այլ կրթական հաստատությունների կողմից իրանցիներին ակադեմիական ծառայություններ մատուցելու՝ 2014-ին սահմանված լիցենզիան, որին հետևելով ETS-ն իր հերթին կասեցրել է TOEFL-ի և բակալավրիատից հետո կրթություն ստանալու համար անհրաժեշտ GRE քննության անցկացումը Իրանում։

«Այս քայլով մենք լիովին պահպանում ենք ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ օրենքի պահանջները», - նշել են կառույցից։

Ամերիկյան և այլ արևմտյան բուհերում ուսանելու համար անհրաժեշտ այս քննությունների դադարեցման ժամկետները հայտնի չեն, հավելել են ETS-ից։

Օրեր առաջ էլ ինտերնետային Duolingo լեզվի ուսուցման ծրագրից հայտնել էին, որ Իրանում և Իրանի քաղաքացիների համար անգլերենի իմացության քննությունն անհասանելի է։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը երկուշաբթի հայտարարել էր Թեհրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նոր նախաձեռնության մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն «տնտեսական գրոհ» է սկսում Իրանի դեմ՝ երրորդ երկրներից պահանջելով կտրել Թեհրանին կենսական աջակցություն ապահովող ուղիներըԹրամփը Իրանին խստագույն պատժամիջոցներով է սպառնում, Թեհրանը հակադարձում է Իրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ նոր պատժամիջոցներին, Վաշինգտոնն էլ չի բացառում նոր հարվածներըԽամենեին Ծոցի երկրների ղեկավարներին կոչ է արել դիմակայել «իրական թշնամուն»Իրանը «ոչ կների, ոչ էլ կմոռանա այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը». Արաղչի