ԱՄՆ ԿՀՎ տնօրենը ԵՄ-ին չի տեղեկացրել Մոսկվա կատարած իր այցի մասին. Եվրահանձնաժողովի խոսնակ

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Եվրամիությանը չէր տեղեկացրել այս շաբաթվա սկզբին Ռուսաստան կատարած իր այցի մասին։ Այսօր լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։

«ԿՀՎ տնօրենը մեզ չի տեղեկացրել իր այցերի ժամանակացույցի մասին»,- ասել է նա։

Ռեթքլիֆն այս շաբաթ այցելել էր Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Նարիշկինի խոսքով՝ քննարկվել են հետախուզական ծառայությունների իրավասության շրջանակում գտնվող հարցեր, իսկ հանդիպումը եղել է աշխատանքային։