ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի Բուշեհր միջուկային կայանը վտանգի տակ է. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի Բուշեհր միջուկային կայանը վտանգի տակ է։

Նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ռմբակոծությունները լուրջ խոչընդոտներ են ստեղծում ՄԱԿ-ի միջուկային հսկողության մարմնի համար՝ գնահատելու իրավիճակը։

Մոսկվան հույս է հայտնել, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) օբյեկտիվ գնահատական կտա ամերիկաիսրայելական հարվածներից առաջացած միջուկային ռիսկերի վերաբերյալ։

Այսօր ավելի վաղ ԱԷՄԳ հայտնել էր, որ Իրանում միջուկային նյութ պարունակող օբյեկտները չեն վնասվել և այս պահին ռադիոլոգիական վտանգ չկա։ Այս պնդումն արվել է՝ վերջին արբանյակային պատկերներին հղում անելով։