ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված չինական տանկերը նախօրեին անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանած շրջափակմանը, հայտնում է Reuters-ը:
Տվյալները ցույց են տալիս, որ «Ռիչ Սթարրի»-ն առաջինը կլինի, որը կանցնի նեղուցով և դուրս կգա ծոցից՝ շրջափակման սկսվելուց ի վեր։
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել տանկերի և դրա սեփականատիրոջ նկատմամբ՝ Իրանի հետ գործարքներ կնքելու համար։ Ընկերությունից առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:
Տվյալները ցույց են տալիս, որ տանկերի անձնակազմը չինացի է։
Ըստ LSEG-ի տվյալների՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող մեկ այլ տանկեր՝ «Մուրլիկիշանը», նույնպես երեքշաբթի օրը ուղևորվել է նեղուց:
ԱՄՆ զինված ուժերը երկուշաբթի սկսել են Իրանի նավահանգիստների շրջափակումը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Թեհրանը սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել: Շրջափակումը սկսելուց կարճ ժամանակ անց Թրամփը սոցիալական ցանցերում զգուշացրել է, որ իրանական ռազմանավերը, որոնք «կմոտենան» ԱՄՆ շրջափակմանը, կոչնչացվեն «արագ և դաժան» հարվածով: