Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ, ժամը 10-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները կատարելու համար», - X-ում գրել է նա։
Ավելի վաղ Անկարան իր միջնորդությունն էր առաջարկել ԱՄՆ-ի ու Իրանի միջև՝ հարթակ տրամադրելով բանակցությունների համար։ Նախօրեին, սակայն, հայտնի դարձավ, որ Թեհրանը ամերիկյան կողմից խնդրել է բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Թուրքիայից տեղափոխվում են Օման