ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները. Իրանի նախարար

Իրան, բնակելի շենքի վրա հարվածի հետևանքները, Արտակարգ իրավիճակների աշխատակիցները աշխատում են այդ վայրում, մարտի 16,2026թ.

Իրանի կարևորագույն ջրային և էներգետիկ ենթակառուցվածքները մեծ վնաս են կրել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների պատճառով, այսօր այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը։

«Հարձակումները թիրախավորել են տասնյակ ջրի փոխանցման և մաքրման կայաններ և ոչնչացրել կարևորագույն ջրամատակարարման ցանցեր», -այս մասին, ըստ ISNA լրատվական գործակալության, հայտարարել է էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին՝ հավելելով, որ ջանքեր են գործադրվում վնասը վերականգնելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը Թեհրանին 48 ժամ է տվել Հորմուզը բացելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին, եթե 48 ժամվա ընթացքում Թեհրանը չվերաբացի ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը։

Հորմուզի նեղուցով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և նավթամթերքի մոտ 20 տոկոսը։

Վերջին օրերին Իրանը թույլատրել է իր համար բարեկամ համարվող երկրներից մի քանի նավերի անցնելը, միաժամանակ զգուշացնելով, որ կխոչընդոտի այն երկրների նավերին, որոնք, իր խոսքով, միացել են իր դեմ «ագրեսիային»։

Ի պատասխան Թրամփի՝ Իրանը սպառնացել է թիրախավորել տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները: