ԱՄՆ-ի և Իրանի միջև այսօր Շվեյցարիայում կսկսվեն տեխնիկական բանակցություններ

Միացյալ Նահանգների և Իրանի միջև այսօր Շվեյցարիայում կսկսվեն տեխնիկական բանակցություններ՝ փոխըմբռնման հուշագրի իրականացման մեխանիզմների և դրանց հետ կապված տեխնիկական աշխատանքային խմբերի ձևավորման շուրջ, հաղորդում է իրանական ISNA-ն:

Իրանի պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, պատվիրակության կազմում են քաղաքական, տնտեսական և իրավական փորձագետներ։

Բանակցություններին մասնակցում են նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները, իսկ Իրանի գլխավոր բանակցային թիմը՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորությամբ, վերադարձել է Թեհրան։

Այսօր հաղորդվեց, որ Շվեյցարիայում ավարտվել են Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները: Միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ: Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության՝ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։

Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաև հաղորդակցության ուղի են հաստատել՝ վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լիբանանի նախագահը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ քննարկել է հրադադարի պահպանման հարցը Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում, հայտնել են միջնորդներըՆեթանյահու. «Լիբանանում անվտանգության գոտին կպահպանենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»