ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առանցքային տարրն է. Ռուբիո

ԱՄՆ-ի կողմից աջակցությունը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առանցքային տարրն է Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ Ռուբիոյի՝ երաշխիքների վերաբերյալ կա «ընդհանուր համաձայնություն», որ դրանք կներառեն «եվրոպական զորքերի փոքր կոնտինգենտի տեղակայում, հիմնականում ֆրանսիական և բրիտանական, ինչպես նաև ԱՄՆ աջակցություն»։

Նա ընդգծել է. որ Միացյալ Նահանգների մասնակցությունը իրական անվտանգության երաշխիքն է, քանի որ առանց ԱՄՆ աջակցության, եվրոպական զորքերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում «չի լինի նպատակահարմար», հստակեցնելով, որ ինքը բարձր չի գնահատում եվրոպական երկրների ռազմական կարողությունները՝ վկայակոչելով նրանց «պաշտպանության մեջ վերջին 20-30 տարիների ընթացքում ներդրումների թերակատարումը»։

Պետքարտուղարը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է ենթադրում ԱՄՆ աջակցությունը։ Նախկինում նշվել էր, որ ԱՄՆ զորքերը չեն տեղակայվի Ուկրաինայում, բայց Միացյալ Նահանգները կտրամադրի լոգիստիկ և հետախուզական աջակցություն և կխոստանա արձագանքել Ռուսաստանի կողմից հրադադարի խախտման ենթադրական դեպքին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն պաշտպանել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները