ԱՄՆ և Ադրբեջանը հազվագյուտ հանածոների արդյունահանման շուրջ պայմանագիր են ստորագրել

Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը և ԱՄՆ պետքարտուղարի Տնտեսության և գործարարության հարցերով տեղակալ Քալեբ Օրը

ԱՄՆ և Ադրբեջանը նախօրեին Բաքվում «Կարևորագույն և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարումների ապահովման մասին» պայմանագիր են ստորագրել։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝վկայակոչելով Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վաշինգտոնը կարևորում է Ադրբեջանի դերը՝ էներգետիկ շուկաներում

Դրանց համաձայն ադրբեջանական կողմից համաձայնագիրը ստորագրել է էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղարի Տնտեսության և գործարարության հարցերով տեղակալ Քալեբ Օրը։

Համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում ընթացող «Միջազգային էներգետիկ շաբաթի» շրջանակներում։