ԱՄՆ բանագնացները ժամանել են Մոսկվա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այսօր ժամանել են Մոսկվա, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները։ Նրանք եկել են Ուկրաինայում ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմին վերջ տալու ծրագիրը քննարկելու նպատակով։

Նրանց ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 12:52-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մոսկվայում բանակցություններից հետո ակնկալվում է, որ նրանք կմեկնեն Կիև։

Հաղորդվել էր, որ ԱՄՆ հատուկ բանագնացների հետ կհանդիպի Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:

Դմիտրիևը, որը հունիսին Reuters-ին հայտնել էր, որ շարունակել է կապ պահպանել ԱՄՆ բանակցողների հետ, մասնակցել է նրանց՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախորդ բոլոր հանդիպումներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ բանագնացները ժամանել են ՄոսկվաՌուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայի օդանավակայաններին՝ ԱՄՆ դեսպանների այցից առաջ. ԶելենսկիՌԴ-ն ԱՄՆ-ին կոչ է անում խաղաղության բանակցություններում հաշվի առնել ռազմաճակատի իրողությունները