ԱՄՀ-ն 8,1 մլրդ դոլարի վարկ է հաստատել՝ աջակցելու Ուկրաինայի տնտեսությանը

Արժույթի միջազգային ֆոնդը (ԱՄՀ) հաստատել է 8,1 միլիարդ դոլարի չափով 4 տարվա վարկ՝ աջակցելու Ուկրաինայի տնտեսությանը։ ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ այդ գումարից 1,5 միլիարդ դոլարն անմիջապես կտրամադրվի։

«Այս վարկը 136,5 միլիարդ դոլար արժողությամբ միջազգային օգնության փաթեթի մի մասն է, որի նպատակն է ֆինանսավորել Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը և կայունացնել ֆինանսկան համակարգը»,- սոցիալական ցանցերում գրել է Ուկրաիանյի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

Նա նաև հաստատել է, որ մարտի 1-ից երկրի շուրջ 10 միլիոն թոշակառուների համար կենսաթոշակները կբարձրացվեն 12,1 տոկոսով։