ԱՄՀ․ «Իրանի պատերազմը ծանր բեռ է համաշխարհային տնտեսության համար»

«Իրանի պատերազմը ծանր բեռ է համաշխարհային տնտեսության համար», - այսօր հայտարարել է աշխարհի ամենաազդեցիկ ֆինանսական կառույցներից մեկը՝ Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF):

Հիմնադրամի մասնագետների պնդմամբ՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունները երկարաժամկետ հետևանքներ կարող են ունենալ էներգետիկ շուկայի, միջազգային առևտրի, ֆինանսական շուկաների և մատակարարման շղթաների անխափան գործունեության վրա։

«Լուրջ վտանգներ են առկա նաև համաշխարհային պարենային շուկայում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հորմուզի նեղուցով է անցնում աշխարհում օգտագործվող պարարտանյութերի մեկ երրորդը», - հայտարարել է ԱՄՀ-ն՝ հավելելով, թե «պարենամթերքի գների աճին վերաբերող մտահոգությունները գնալով ավելի տեսանելի են դառնում»։