Ամերիկյան ռազմանավերի թիվը Մերձավոր Արևելքում հասել է 12-ի

«Աբրահամ Լինքոլն» ավիակիրն անցնում է Հորմուզի նեղուցով, արխիվային լուսանկար

«Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմանավերի թիվը հասել է 12-ի»,-հաղորդել է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտը։

Ռազմական ոլորտում զարգացումներն ուսումնասիրող անկախ այս կառույցի տեղեկություններով՝ Արաբական ծովում, Կարմիր ծովի շրջանում, Միջերկրականի արևելյան հատվածում և Պարսից ծոցում այս պահին 12 ամերիկյան ռազմանավ և երկու ատոմային սուզանավ է գտնվում։ «Բոլոր ռազմանավերը զինված են Tomahawk տեսակի հրթիռներով, որոնց առավելագույն հեռահարությունը հասնում է 1600 կիլոմետրի»,- տեղեկացնում են ինստիտուտի փորձագետները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «նավատորմը» շարժվում է դեպի Իրան