Ամերիկյան հարվածներից Իրանում 4 զինծառայող է սպանվել. ԻՊՀԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ արևմտյան Քերմանշահ նահանգի վրա ԱՄՆ-ի կողմից գիշերն իրականացված հարձակման հետևանքով չորս զինծառայող է զոհվել։

«Քերմանշահ նահանգում ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի չորս մարտիկ նահատակվել են ԱՄՆ ռեժիմի կողմից իրականացված հարձակման հետևանքով», - հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով կորպուսին:

Մինչ այդ ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ ի պատասխան օրեր առաջ իրանական Լարակ կղզու վրա ամերիկյան ուժերի հարձակման՝ Իրանը բալիստիկ հրթիռներով զանգվածային հարձակում է գործել Հորդանանում, Քուվեյթում, Բահրեյնում, ԱՄԷ-ում և Իրաքի ինքնավար Քրդստանի շրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների վրա:

Կորպուսը պնդել է, որ Քուվեյթում ամերիկյան զորքերին հասցված հարվածի հետևանքով ամերիկյան կողմը մի քանի զոհ ունի: ԱՄՆ-ից դեռ չեն հաստատել սա:

Իրանական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն հինգ քաղաքացիական անձ է զոհվել երկրի հարավում հարսանեկան արարողության ժամանակ ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը զանգվածային հարձակում է գործել Ծոցի մի քանի երկրի վրա Իրանը սպասում է ԱՄՆ-ի քայլերին, Թրամփը չի բացառում նոր ռազմական գործողություններըԳազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ