Ամեն ամիս 25 հազար զինվոր է զոհվում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ ամեն ամիս 25 հազար զինվոր է զոհվում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում։

«Մտածեք դրա մասին, ամսական 25 հազար զինվոր է մահանում», - ասել է նա:

Կորուստների մասին տվյալները հրապարակային չեն և լրատվամիջոցները պատերազմի պայմաններում չեն կարող ինքնուրույն ստուգել դրանք: Վերջին զեկույցներից մեկում, սակայն, զոհերի, վիրավորների և անհետ կորածների թիվը ռուսների շրջանում կազմել է 1,2 միլիոն, ուկրաինացիների դեպքում՝ 500 հազարից 600 հազար:

Կրկնելով նախընտրական իր հայտարարությունը՝ Թրամփը հավելել է, որ պատերազմ երբեք չէր լինի, եթե ինքը լիներ նախագահ:

Թրամփը նշել է, որ իր վարչակազմը «շատ քրտնաջան աշխատում է» պատերազմը դադարեցնելու ուղղությամբ:

Նրա հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ ասել էր, որ բանակցությունների վերջին փուլի արդյունքներով զգալի առաջընթաց է գրանցվել՝ առանց մանրամասներ ներկայացնելու:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն զգուշացրել է Կիևին՝ ՌԴ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելիս «չվնասել ամերիկյան շահերը». դեսպան Լրացավ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 4-րդ տարինԵՄ-ն Կիևին կհատկացնի 90 միլիարդ եվրո վարկը. ֆոն դեր ԼայենԵՀ-ը մտադիր է ապրիլի 15-ին առաջարկել ռուսական նավթի ներմուծման լիակատար արգելք