ԱՄԷ-ն հրթիռների և անօդաչուների հարձակման տակ է

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ հրթիռների և անօդաչուների հարձակման տակ է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հրթիռակոծել է Էմիրությունների տարածքը

ԱՄԷ պաշտպանության նախարարությունը X-ում հրապարակված գրառման մեջ նշել է, որ «երկրով մեկ լսվող ձայները հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ շարունակվող ռազմական գործողությունների արդյունք են»։

«Հանրությանը կոչ է արվում պահպանել հանգստություն և հետևել համապատասխան մարմինների կողմից տրված անվտանգության հրահանգներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԷ-ում իրադրությունը լարվել է այն բանից հետո, երբ ամերիկյան և իրանական ռազմածովային ուժերը կրակահերթեր էին փոխանակել Հորմուզի նեղուցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պարսից ծոցում արգելափակված է 1,500 նավ, անձնակազմերի 20,000 անդամ․ ՄԾԿ գլխավոր քարտուղար«Շատ հնարավոր է, որ համաձայնության հասնենք». Թրամփ