Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին և Իսրայելին, որ «ամբողջ տարածաշրջանը դժոխքի կվերածվի ձեզ համար», եթե լարվածությունը շարունակվի, այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 48 ժամ՝ համաձայնագիր կնքելու համար, հակառակ դեպքում «դժոխք» է սպասվումԱյսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։
«Ժամանակը սպառվում է. 48 ժամ է մնացել, մինչև ամբողջ դժոխքը կտիրի նրանց վրա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Այս հայտարարությունից հետո Reuters-ի փոխանցմամբ Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է հարձակվել իրանական էներգետիկ օբյեկտների վրա, բայց սպասում է Միացյալ Նահանգների կանաչ լույսին: