Ալիևը շնորհավորել է Պուտինին, շեշտել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում, 2024թ. օգոստոս։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորական ուղերձ է հղել՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Ուղերձում Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարի դրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ակտիվ զարգացումը, միջտարածաշրջանային և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնումը։

«Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն ադրբեջանա-ռուսական հարաբերությունների և բազմակողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների շրջանակում», ասվում է Ալիևի ուղերձում։