Ալիևը կրկին մեկնել է Ստեփանակերտ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում, արխիվ

Ադրբեջանի նախագահը կրկին ժամանել է Ստեփանակերտ։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ալիևը մասնակցել է Ղարաբաղի համալսարանի բիզնեսի կառավարման ֆոկուլտետի բացմանն, ինչպես նաև նույն բուհի ինժեներական բաժնի հիմնարկեքի արարողությանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախգահը հանդիպել է նաև Ստեփանակերտի մերձակայքում գտնվող Կրկժան բնակավայր տեղափոխված ադրբեջանցի վերաբնակիչների հետ։