Ալիևները Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգի» են բացել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տիկնոջ հետ, Ստեփանակերտում ապագա «Հաղթանակի զբոսայգու» տարածքում, սեպտեմբեր, 2023թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այսօր Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգի» են բացել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զբոսայգու մուտքից դեպի «Հաղթական կամար» 44 աստիճան է շարված, որոնք խորհրդանշում են 2020 թվականի պատերազմի օրերը, բացի այդ, տեղադրվել է հատուկ հուշատախտակ, որը պատմում է «պատերազմի ընթացքի մասին, այդ թվում՝ մատնանշում ազատագրված բնակավայրերի անուններ», ինչպես նաև Ղարաբաղի դեմ 2023-ին ձեռնարկված ռազմական գործողության մանրամասները։

Զբոսայգին բացվել է Իլհամ Ալիևի ծննդյան օրը։ Պետական «Ազերթաջ» գործակալությունը նշել է, թե դրա ստեղծումն «արտացոլում է ադրբեջանական ժողովրդի աննախադեպ հերոսությունը՝ հանուն պատմական արդարության վերականգնման»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը կրկին մեկնել է Ստեփանակերտ