Ալիև․ «Որոշ երկրներ Հայաստանին միլիարդավոր դոլարների անվճար զենք էին տրամադրում»

«Եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, ապա Երևանը շատ ավելի վաղ կդադարեցներ օկուպացիան», - այսօր Աղդամում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այդ փոքր, ոչ այնքան հարուստ, նույնիսկ աղքատ երկրի հանդեպ, սակայն, այդպես էլ պատժամիջոցներ չկիրառվեցին։ Ավելին, որոշ երկրներ Հայաստանին միլիոնավոր, միլիարդավոր դոլարների անվճար զենք էին տրամադրում», - հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի պնդմամբ` հակամարտության ողջ ընթացքում «միջազգային կառույցները ճիշտ որոշումներ էին կայացնում, սակայն որևէ քայլ չէին ձեռնարկում դրանք կյանքի կոչելու համար»։