Ալիև․ «Ջրային ռեսուրսների պակասը մեզ համար լուրջ խնդիր է»

«Ջրային ռեսուրսների պակասը լուրջ մտահոգություն է առաջացնում ոչ միայն Ադրբեջանում, այլև մեր ողջ տարածաշրջանում»,- Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ հրապարակած ուղերձում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Կասպից ծովի մակարդակի նվազումը, որը մոտենում է վերջին երկու հարյուրամյակների պատմական մինիմումին, այս խնդրի լրջության վառ ապացույցն է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։